Իրավական Հասարակություն Ֆեյսբուք 

Երևի ճիշտ կլինի պարոն Զեյնալյանը վերադառնա իր սիրած մասնագիտությանը և լինի առողջապահության նախարար. Տիգրան Աթանեսյան

analitik.am

Արդարադատության նախարար Զեյնալյանը տեղյակ չէ համաներումների պատմությունից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Համաներման ակտի նախագծի հրապարակումից հետո ակնհայտ է, որ արդարադատության նախարար Զեյնալյանը տեղյակ չէ համաներումների պատմությունից, քանի որ այն որևէ կերպ աննախադեպ չի կարող համարվել։

Դեռ ավելին, Սերժ Սարգսյանի հայտարարած համաներումներից մեկը հաստատապես ավելի ծավալուն էր։ Էլ չեմ խոսում, որ հին թագավորների օրոք ասում են եղել են դեպքեր, որ բոլոր հանցագործներին են ազատ արձակել։ Երևի հաջորդ կառավարությունում ճիշտ կլինի պարոն Զեյնալյանը վերադառնա իր սիրած մասնագիտությանը և լինի առողջապահության նախարար»,-գրել է նա:

Նույն շարքից