Քաղաքական 

ՀՀ և ԵՄ-ի միջև խորհրդարանական համագործակցության պատմական նոր փուլի մեկնարկը տրված է. Արմեն Աշոտյան

Ստրասբուրգում հոկտեմբերի 24-ին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արմեն Աշոտյանի և Սաջադ Քարիմի նախագահությամբ տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի առաջին նիստը:

Նոր մակարդակի խորհրդարանական այս ձևաչափը, որը նախատեսված է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, փոխարինում է ԵՄ-Հայաստան համագործակցության հանձնաժողովի ձևաչափին և կոչված է ամրապնդելու Եվրոպական խորհրդարանի և ՀՀ Ազգային ժողովի միջև փոխգործակցությունը:

Խորհրդարանական գործընկերության ավելի ընդլայնված ձևաչափն Ազգային ժողովին ընձեռում է հնարավորություն՝ մշակելու և կիրառելու անհրաժեշտ մեխանիզմներ խորհրդարանական վերահսկողության ուժեղացման, հասարակության իրազեկման բարձրացման և ներգրավվածության համար:

Նիստում Արմեն Աշոտյանը որպես պատմական իրադարձություն է որակել նոր ձևաչափում գործընկերության ծավալման մեկնարկը՝ ընդգծելով, որ առկա են բոլոր հիմքերը Եվրոպական խորհրդարանի և ՀՀ Ազգային ժողովի միջև խորհրդարանական գործընկերության ամրապնդման, ինչպես նաև ավելի շոշափելի արդյունքներ արձանագրելու համար:

 

Նույն շարքից