Հասարակություն 

Ցանկացել են պայթեցնել Բիլ և Հիլարի Քլինթոններին

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի և նրա կնոջ՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի տան փոստարկղի մեջ ռումբ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է New York Times-ը:

Ռումբը, հայտնաբերել են հայտնի զույգի Նյու Յորքի տան աշխատակիցները: Դեպքի վայր ժամանած համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները հայտնել են, որ պայթուցիկ սարքը նման է այն սարքին, որ մեկ օր առաջ ուղարկվել էր Ջորջ Սորոսին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ անհայտ անձը կամ անձինք պայթուցիկ սարք են տեղադրել հայտնի միլիարդատիրոջ տան փոստարկղում, որը ժամանակին հայտնաբերվել և վնասազերծվել է:

 

Նույն շարքից