Հասարակություն Իրավական 

ՀՀ նախագահը նոր դատավորներ է նշանակել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր դատավորներ է նշանակել: Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքէջից:

Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 22-ի ԲԴԽ-42-Ո-117 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Արշակ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 8-ի ԲԴԽ-41-Ո-111 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Ռոբերտ ՄԱՔԵՅԱՆԻՆ նշանակել վարչական դատարանի դատավոր:

Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 22-ի ԲԴԽ-42-Ո-116 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Լուսինե ԱԲԳԱՐՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Նույն շարքից