Համաձայն Թայլանդի սահմանադրության` խորհրդարանը ցրելու դեպքում գործող կառավարությունը հրաժարական է տալիս և դառնում ժամանակավոր, իսկ ընտրություններն անցկացվում են 60 օրվա ընթացքում, հայտնում է РИА Новости գործակալությունը:
Կառավարության հրաժարականը արդեն մեկ ամսից ավելի ցուցարարների գլխավոր պահանջն էր:
Թայլանդի վարչապետ Ինգլակ Չինավատը, հեռուստաեթերում դիմելով ժողովրդին, հայտարարել է, որ ցրում է խորհրդարանը, իսկ կառավարությունը հրաժարական է տալիս: