Քաղաքական Միջազգային 

Պուտինը կատակով առաջարկել է ԱՄՆ գերբի իր ինտերպրետացիան

ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է ԱՄՆ գերբի իր ինտերպրետացիան: Նախագահի խոսքերով, գերբի վրա պատկերված արծիվը հստակ նախապատվություն է տալիս նետերին, այլ ոչ թե ձիթապտղի ճյուղերին:

«Ինչքան ես հիշում եմ, Միացյալ Նահանգների գերբի վրա պատկերված է արծիվ, մի կողմից 13 նետով, իսկ մյուս կողմից՝ ձիթապտղի ճյուղով ի նշան խաղաղ քաղաքականության», - ասել է Պուտինը: «Հարց. Ձեր արծիվն արդեն բոլոր ձիթապտուղները կերե՞լ է, մնացել են միայն նետեր»,- ժպտալով հարցրել է Պուտինը Բոլթոնին:

Որին ի պատասխան Բոլթոնը խոստովանել է, որ «ձիթապտղի ճյուղ իր հետ չի բերել»: «Ես այդպես էլ մտածեցի», - պատասխանել է Պուտինը:

«Եթե դուք հիշում եք, ձիթապտղի ճյուղը գտնվում է արծվի աջ թևին, այնպես, որպեսզի այդ ձևով ցույց տա իր առաջնահերթությունը»,-պարզաբանել է  Բոլթոնը:

Պուտինը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգների գերբի վրա կա «Միասնությունը բազմազանության մեջ» մակագրություն․ «Այդ իսկ պատճառով,  չնայած տարբեր մոտեցումների, հնարավոր է և անհրաժեշտ փնտրել դրա շփման եզրերը, ինձ այդպես է թվում», - ասել է Պուտինը:

Իսկ Բոլթոնը վստահեցրել է Պուտինին, որ ԱՄՆ-ն համաձայն է դրա հետ:

Նույն շարքից