Հասարակություն 

Վալերիյ Օսիպյանը զրուցել է այն ծառայողների հետ, որոնք ցանկանում են հեռանալ համակարգից

Հոկտեմբերի 23-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց ոստիկանությունում տարբեր պաշտոնների համար առաջադրված, նաև համակարգից դուրս գալ ցանկացող ոստիկանների:

Կարևորելով ոստիկանությունում կադրային քաղաքականության նշանակությունը՝ ոստիկանության պետն անձամբ է հանդիպում մարդկանց հետ, ծանոթանում նրանց խնդիրներին, քննարկում այս կամ այն որոշման շարժառիթները, նպատակներն ու առաձնահատկությունները:

Այս խնդրի առավելագույն իրացմանը նպաստում է նաև հասարակական խորհրդի գործուն մասնակցությունը այդպիսի հանդիպումներին, ինչը ապահովում է քաղաքացիական դիրքորոշման օժանդակություն, անաչառություն ու թափանցիկություն:

Ոստիկանության պետը զրուցեց ոստիկանությունում տարբեր պաշտոնների համար առաջադրված ծառայողների հետ, ստուգվեց նրանց մասնագիտական հմտությունները, համակարգում անցած ճանապարհը և այլ մանրամասներ:

Վալերիյ Օսիպյանը զրուցեց նաև այն ծառայողների հետ, որոնք ցանկանում են հեռանալ համակարգից:

Ոստիկանության ծառայողները ներկայացրին ծառայությունից ազատվելու պատճառները, որոնք հիմնականում պայմանավորված էին անձնական խնդիրներով:

Ոստիկանության պետը, ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետի ու հասարակական խորհրդի անդամների հետ քննարկեց ծառայողների հետ կապված հարցերը, լսեց կարծիքներ, ինչից հետո կկայացնի որոշումներ:

Նույն շարքից