Քիչ առաջ Հայաստան ժամանեց ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, որը հանդիպում է ունենալու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ:
Նշենք, որ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի պատվիրակությունն ամենաներկայացուցչական և քաղաքական առումով ամենաբարձր մակարդակի ԱՄՆ-ի պատվիրակություններից է, որը անկախությունից ի վեր այցելել է Հայաստան։