Հասարակություն Ֆեյսբուք 

Նախարարը խոստանում է պարզել Բժշկականում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի հանգամանքները

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոստանում է պարզել ԵՊԲՀ-ում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի հանգամանքները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ տհաճ միջադեպ է տեղի ունեցել ԵՊԲՀ-ում․ ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանը Նոբելյան մրցանակակիրների ելույթների ընթացքում անհարկի ռեպլիկներ է բաց թողել:

«Մամուլից ծանոթացա ինձ ուղղված բաց նամակին։ Այս պահին գործուղման մեջ եմ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։ Վերադառնալուն պես կպարզեմ բարձրացված հարցի հանգամանքները»,-գրել է նախարարը։

 

Նույն շարքից