Քաղաքականություն 

Ի՞նչ առաջարկ կանի Դավութօղլուն հայկական կողմին

analitik.am

Թուրքիան, երկրի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի միջնորդությամբ, Հայաստանին նոր առաջարկ կներկայացնի, տեղեկացնում է Haber7 կայքը։

 

Դավութօղլուն կառաջարկի դուրս գալ ԼՂ ազատագրված 7 շրջաններից առնվազն երկուսից՝ դրա փոխարեն առաջարկելով բացել սահմանը։

 

Դավութօղլուն Երևանում կլինի դեկտեմբերի 12-ին՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։

 

Ակնկալվում է, որ Երևան այցի ընթացքում նա հանդիպում կունենա Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

 

Դավութօղլուի՝ նոր առաջարկությամբ Երևան մեկնելու որոշումը կայացվել է վերջերս Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի բանակցություններից հետո։

 

Այդ հանդիպումը որպես հարմար առիթ դիտարկող Անկարան խնդրի կարգավորման համար միջնորդելու որոշում է կայացրել։

Նույն շարքից