Քաղաքականություն 

Բ. Օբամայի նամակը Բ. Իվանաշվիլիին

analitik.am

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին նամակ է հղել վերջինիս պաշտոնից հեռանալու առիթով, հաղորդում է Грузия Online-ը: Նամակում Օբաման նշում է, որ իրեն հաճելի է եղել համագործակցել Իվանիշվիլիի հետ և ընդգծում է դերը, որը նախկին վարչապետն ունեցել է «ժողովրդավարության զարգացման և ԱՄՆ-ի և Վրաստանի միջև հարաբերությունների խորացման գործում»:

 

«Ձեր ձեռքբերումները վարչապետի պաշտոնում, ինչպես նաև հաջող ընտրությունները և խաղաղ իշխանափոխությունն ուժեղացրել են Վրաստանը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի տրամադրած օգնության համար Աֆղանստանում մեր համատեղ ջանքերի առումով: Մենք կարևորում ենք Վրաստանի զինված ուժերի նշանակալի ներդրումը և զոհաբերությունները:

 

Ես հույսով եմ նայում վարչապետ Գարիբաշվիլիի հետ համագործակցությանը: Մենք կշարունակենք աջակցել Վրաստանի եվրատլանտյան ձգտումներին և ձեր երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- ասված է նամակում:

Նույն շարքից