Հասարակություն 

Երկրաշարժն ու ցունամին պատիժ են համասեռամոլների գործունեության համար. Ահմեդ Զահիդ Համիդի

analitik.am

Ինդոնեզիայում վերջին երկրաշարժերը և դրանց հաջորդած ցունամին պատիժ են  համասեռամոլների գործունեության համար: Այս մասին հայտարարել է մալայզիացի ընդդիմադիր Ահմեդ Զահիդ Համիդին, փոխանցում է Channel NewsAsia-ն:

Քաղաքական գործիչը խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Մալայզիայում ԼԳԲՏ ներկայացուցիչների ազդեցությունը մեծանում է՝ հավելելով, որ օրինակ ցունամի հարվածի կենտրոնում հայտնված Պալու քաղաքում հաշվվում է ավելի քան 1000 ակտիվիստ, դրա համար էլ ամբողջ տարածքը ոչնչացավ աղետի արդյունքում:

Ինդոնեզիայում վերոնշյալ աղետը տեղի ունեցավ սեպտեմբերի 28-ին, դրա արդյունքում զոհվեց ավելի քան 2 հազար մարդ:

Նույն շարքից