Միջազգային Քաղաքականություն 

Չինաստանի հետ պատերազմն անխուսափելի է. Ամերիկացի գեներալ

analitik.am

Եվրոպայում ԱՄՆ ցամաքային ուժերի նախկին հրամանատար Բենջամին Հոջեսը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև պատերազմն անխուսափելի է և սկսվելու է 15 տարի հետո:

Ամերիկացի գեներալի կարծիքով, պատերազմի պատճառը լինելու է Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում երկու երկրների շահերի բախումը:

«ԱՄՆ-ին շատ ամուր եվրոպական հենարան է պետք: Կարծում եմ՝ մեծ է հավանականությունը, որ 15 տարի հետո մենք պատերազմի մեջ ենք մտնելու Չինաստանի հետ, դա անխուսափելի է»,-գեներալի խոսքերն է մեջբերում Associated Press-ը:

Հոջեսը միևնույն ժամանակ նշել է, որ ԱՄՆ-ը չի կարող միայնակ հաղթել Չինաստանին:

 

Նույն շարքից