Հասարակություն 

Նախորդների «դոզի տակ է». Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի BMW-ն Երևանում շրջում է հանդիպակաց գոտով

analitik.am

Ճանապարհային ոստիկանությունը նախորդ իշխանությունների ժամանակ մեծ թվով պետական պաշտոնյաների, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների է վարչական պատասխանատվության ենթարկել, երբ նրանք խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները:

Եղել են նաև դեպքեր, երբ նախարարների, պատգամավորների, «միջին կալիբրի» չինովնիկների ավտոմեքենաները տեղափոխվել են «գաի պլաշչադկաներ», ինչը դաս է եղել մյուս պաշտոնյաներին, որպեսզի հարգեն ճանապարհային երթևեկության կանոնները:

Հոկտեմբերի 23-ին, BMW մակնիշի 116 ԼԼ 50 համարանիշի ավտոմեքենան, իրեն զգալով ինչպես ձուկը ջրում, Սարյան փողոցում «զվռնում էր» հանդիպակաց երթևեկելի գոտով՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված մեքենայի համարանիշները հաշվառված են ՀՀ կառավարության հաշվեկշռում և սպասարկում է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանին:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից