Քաղաքականություն 

ԱՄՆ-ը ցանկանում է է՛լ ավելի ամուր ներքաշվել ԼՂ հակամարտության կառավարման կառուցվածք. «168 ժամ»

analitik.am

«168 ժամ» թերթը գրում է. «ԱՄՆ-ը ցանկանում է է՛լ ավելի ամուր ներքաշվել ԼՂ հակամարտության կառավարման կառուցվածք, և Երևանից հեռացող դեսպանը, փաստորեն, հերթական անգամ դա հասկացրեց՝ հայտարարելով Հայաստանի ապակառուցողական դիրքորոշման մասին, որ Երևանը  չի ցանկանում փոխանցել տարածքների մի մասն Ադրբեջանին: Այդ ազդանշանն  ամբողջությամբ ԱՄՆ ներկայիս աշխատակազմի ոգուն համապատասխան է` սկզբից ամուր սեղմել, ապա՝ պայմանավորվել նոր, ավելի ամուր, ուժային դիրքերից»,- «168 ժամի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռուս քաղաքական վերլուծաբան Գրիգորի  Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության  հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջան կատարելիք այցի նպատակներին:

Նա նշել է, որ ԱՄՆ-ի համար Հայաստանում անորոշ իրավիճակը հանդիսանում է ուղիղ հնարավորություն ողջ տարածաշրջանում սեփական ազդեցությունը խորացնելու և, հետևաբար՝ Ռուսաստանի դիրքերը թուլացնելու համար:

«ԱՄՆ-ը նաև նկատի է առնում Մերձավոր Արևելքի «շունչը», որը որոշակի հանգամանքներում կարող է զգալ նաև Հարավային Կովկասը, եթե այս երկրներն այնքան էլ համոզվող չլինեն, ինչպես Վաշինգտոնը կցանկանար»,- ասել է Տրոֆիմչուկը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից