Քաղաքական 

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը կժամանի Երևան

Ադրբեջանը կմասնակցի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին, որը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին, Երևանում։

 

Ինչպես տեղեկացնում է haqqin.az ադրբեջանական կայքը, այդ մասին տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաևը։

 

Նիստին Ադրբեջանը ներկայացնելու է երկրի արտգործնախարարության տնտեսական համագործակցության բաժնի ղեկավար Շովգի Մեհթիզադեն։

 

Նիստի մասնակիցները քննարկելու են կառույցի շրջանակներում համագործակցության զարգացման հեռանկարները։

 

Միջոցառման շրջանակներում կազմակերպության նախագահությունը Հայաստանից կանցնի Բուլղարիային, քանի որ Ադրբեջանը բաց կթողնի ՍԾՏՀԿ-ի նախագահությունը։ Նման որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հաջորդ տարի Ադրբեջանը նախագահելու է մի շարք այլ միջազգային կառույցներում։

 

 

Նույն շարքից