Հասարակություն 

Թուրքիան աշխարհում 1-ին տեղում է մահվան ելքով արդյունաբերական վթարների թվով

analitik.am

Թուրքիան աշխարհում առաջին տեղում է այն երկրների ցանկում, որտեղ արդյունաբերական վթարների հետևանքով ամենից շատ մահեր են գրանցվում։ Այս մասին հայտնի է դարձել Եվրամիության (ԵՄ) վիճակագրական ծառայության՝ Եվրոստատի և Թուրքիայի սոցիալական ապահովության ինստիտուտի հրապարակած տվյալներից։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ անկախ արդյունաբերական վթարները կանխելուն ուղղված բոլոր տեսակի միջոցառումներից, աշխարհում թե այդ վթարների թիվը, թե դրանց արդյունքում գրանցվող մահացությունների թիվը հետզհետե աճում է։

Եվրոստատի տվյալները վկայում են, որ 2015թ․ Եվրամիության 28 երկրներից ամենից շատ մահվան ելքով արդյունաբերական վթարներ են գրանցվել Գերմանիայում։ Այստեղ 2015թ․ տեղի է ունեցել 844․541 արդյունաբերական վթար, որոնց արդյունքում մահացել է 450 մարդ։

Իսկ Եվրամիության ամենաաղքատ երկրում՝ Ռումինիայում, 2015 թվականին 3․913 արդյունաբերական վթար է գրանցվել, դրանց արդյունքում էլ 281 մարդ է մահացել։

Ընդհանուր առմամբ ԵՄ-ի 28 երկրում 2015թ․ արդյունաբերական վթարների հետևանքով զոհվել է 3․710 մարդ։

Թուրքիայի Սոցիալական ապահովության ինստիտուտի տվյալների համաձայն՝ 2015թ․ այս երկրում 241․547 արդյունաբերական վթար է գրանցվել։ Դրանցից 1․252-ը ավարտվել են մահով։ Այլ կերպ ասած՝ Թուրքիայում յուրաքանչյուր 193 վթարից մեկն ավարտվել է մահով։ Դա նշանակում է, որ օրական 3-4 մահվան ելքով արդյունաբերական վթար է տեղի ունեցել։

Իսկ Թուրքիայի Աշխատավորների անվտանգության և աշխատանքի անվտանգության խորհրդի (İŞİG) զեկույցի համաձայն՝ 2017թ․ արդյունաբերական վթարների հետևանքով այս երկրում առնվազն 2․006 աշխատավոր է զոհվել։

Աղբյուր`    Cumhuriyet.com.tr

Նույն շարքից