Հասարակություն 

Խոշոր հրդեհներ՝ Ստամբուլի գործարաններում. Տեղի են ունեցել պայթյուններ /տեսանյութ/

analitik.am

Ստամբուլ նահանգի Էսենյուրթ շրջանի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով հրշեջ ծառայության աշխատակիցներ։  Թե որն է եղել հրդեհի պատճառը, առայժմ անհայտ է։

Գործարանի եռահարկ շենքում բռնկված հրդեհը տարածվել է դեպի հարևանությամբ գտնվող ալյումինի և տեքստիլի գործարաններ։ Դրա հետևանքով այդ գործարաններում պայթյուններ են տեղի ունեցել։

Թուրքական աղբյուրը նշում է, որ հրդեհի հետևանքով զոհեր չկան։ Հրշեջները շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները:

 

Աղբյուր`    Haberler

Նույն շարքից