Քաղաքականություն 

Կարեն Կարապետյանը կարող է բարձր պաշտոն ստանալ Ռուսաստանում. «Կոմմերսանտ»

analitik.am

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կարող է ընդգրկվել ռուսական «Зарубежнефть» ընկերության տնօրենների խորհրդի կազմի մեջ: Այս մասին հայտնոմ է «Կոմմերսանտը»: Կարապետյանը կարող է ստանալ անկախ տնօրենի պաշտոնը, որը հիմա զբաղեցնում է Հրայր Սիմոնյանը՝ «Интер РАО»-ի ղեկավար Բորիս Կովալչուկի խորհրդականը:

Հիշեցնենք, որ կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետ նշանակվեց 2016 թվականին և ՀՀ կառավարությունը լքեց 2018 թվականին՝ Հայաստանում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո:

Պարբերականը գրում է, որ Կարապետյանին լավ ճանաչում են ռուսական գործարար շրջանակներում, նա հարուստ փորձ ունի, դրա համար էլ շատ հնարավոր է, որ նա պաշտոն ստանա: Նշվում է նաև, որ նրա մտերիմ ընկերներից են Ռուբեն Վարդանյանն ու Սամվել Կարապետյանը:

Կարեն Կարապետյանի նախկին խոսնակ Արամ Արարատյանը նշել է, որ տեղեկություններ չունի հնարավոր նշանակման մասին:

Նույն շարքից