Հասարակություն 

Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ կանանց անունները

analitik.am

Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ կանանց ցանկը:  Վերջիններիս կարողությունը հասնում է 9 միլիարդ դոլարի:

6-րդ տարին անընդմեջ Ռուսաստանի ամենահարուստ կանանց ցուցակը գլխավորում է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կինը՝ Inteco Management ընկերության նախագահ Ելենա Բատուրինան, նրա կարողությունը հասնում է 1,2 միլիարդ դոլարի: Բատուրինան մեկ տարում իր կարողությունն ավելացրել է 200 միլիոն դոլարով:

Wildberries ինտերնետ-խանութի հիմնադիր Տատյանա Բակալչյուկը, ում կարողությունը հասնում է 600 միլիոն դոլարի, ցանկի երկրորդ հորիզոնականում է, իսկ Ելենա Ռիբոլովլևան եզրափակում է եռյակը:

Ամենահարուստների ցանկում 4-րդը S7 ընկերության համահիմնադիր Նատալյա Ֆիլևան, իսկ հնգյակը եզրափակում է Прогресс капитал ընկերության տնօրենների խորհրդի անդամ Օլգա Բելյավցևան:

Նույն շարքից