Հասարակություն 

Աննախադեպ համաներում եղավ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ. Բողոքի ակցիա՝ կառավարության մոտ

analitik.am

Կառավարության մոտ  բողոքի ակցիա է ընթանում: Ակցիայի մասնակիցները բողոքում են Համաներման նախագծի դեմ: Հավաքված քաղաքացիներին դուր չի գալիս համաներման նախագիծը, ինչը նրանց խոսքերով, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ասած աննախադեպ համաներմանը չի հանգեցնելու:

Քաղաքացիները պատրաստել են հոդվածների շարք, որոնք ներկայացնելու են իշխանություններին՝ պահանջելով ազատ արձակել նաև նրանց, ովքեր դատվել են նշյալ հոդվածներով:

Հավաքված քաղաքացիներից մեկի խոսքերով, սա աննախադեպ համաներում չէ, իսկ աննախադեպ համաներում մեկ անգամ եղել է՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք. «Մենք հիմա չենք արդարացնում նրան, ուղղակի աննախադեպ համաներում եղել է նրա ժամանակ, երբ համարյա դռները բացեց ու հանեց բոլորին»:

Ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում Արդարադատության նախարարի հետ:

Նույն շարքից