Բարի օր Հասարակություն 

Նախարարի պաշտոնակատարը չգիտի՝ աջ ղեկով ավտոմեքենաների խնդիրն այս տարի կլուծվի, թե ոչ

analitik.am

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոսելով այն մասին, թե ի վերջո ինչպես է լուծվելու աջ ղեկով ավտոմեքենաների հետ կապված խնդիրը, հայտարարել է, որ մյուս կողմի ներկայացուցիչները հստակ պահանջ չեն ներկայացնում:

Նախարարի պաշտոնակատարի խոսքերով, տարբեր քաղաքացիներ տարբեր բաներ են ասում, իսկ ընդհանրապես չեղարկելը  գործընթաց է, որին քննարկումների արդյունքում պետք է հանգել:

Արշակյանը հայտնել է, որ վաղը հանդիպում է լինելու խնդիրը քննարկելու համար:

Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանում աջակողմյա երթևեկություն է՝ նախատեսված ձախակողմյա ղեկով ավտոմեքենաների համար, կահավորանքը հենց ձախ ղեկով ավտոմեքենաների համար է:

Արշակյանը չգիտի՝ հարցը մինչև տարվա վերջ լուծում կստանա, թե՝ ոչ;

Նույն շարքից