Քաղաքական 

2011 թ. Հայաստանի և Ռուսաստանի նախագահները համաձայնել են անփոփոխ թողնել գազի սակագինը. «ՀԺ»

«Անցած շաբաթ լրագրողների հետ զրույյցում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը բացահայտեց, որ անցած ավելի քան երկու տարիների ընթացքում Ռուսաստանը բարձրացրած է եղել Հայաստանին մատակարարող գազի գինը։

Նախարարը հայտարարել էր, թե թանկացումը տեղի է ունեցել 2011 թվականի ապրիլի մեկից և այդ թանկացման պատճառով Հայաստանը Ռուսաստանի հանդեպ կուտակել է 300 միլիոն դոլարի պարտք, որը մասամբ պետք է մարվի` «Հայռուգազարդում» ՀՀ կառավարության ունեցած վերջին 20 տոկոսը ռուսական կողմին հանձնելով։ Բայց նույն «Հայռուսգազարդի» պաշտոնական կայքում 2011 թվականի փետրվարի 28-ին զետեղվել է մի տեղեկատվություն, որը լրացուցիչ հմայք է հաղորդում պարտքային այդ խնդրին։ «Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը համաձայնել են 2011 թվականին անփոփոխ թողնել Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի սակագինը»,- բառացիորեն գրված է «Հայռուսգազարդի» կայքում։ Բայց հիմա պարզվում է, որ Սարգսյան-Մեդվեդև այդ «համաձայնությունից» ուղիղ մեկ ամիս անց՝ 2011 թ. ապրիլից, Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազը թանկացել է»,–գրում է թերթը։

 

Նույն շարքից