Բարի օր Հասարակություն 

Հայտնաբերվել է Սեյրան Օհանյանի կնոջ 45-ամյա քրոջ դին

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն կամրջի տակ դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խմբերը՝ բաժնի պետ Պավել Օրդյանի և բաժանմունքի պետ Վահրամ Ենոքյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ դին հայտնաբերվել է Արաբկիր վարչական շրջանի տարածքում և այդ մասին տեղեկացրել են Ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից ժամանում է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկութուններով՝ մահացածը Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ՝ 45-ամյա Լուիզա Խաչատրյանն էր, ով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ քույրն է, ով մասնագիտությամբ բժշկուհի էր և աշխատում էր հանրապետությունում հայտնի ծննդատներից մեկում։

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից