Հարավաֆրիկացի ռեփեր Ջաբուլանի Թսամբոն, ով ավելի հայտնի է Hip Hop Pantsula և HHP անուններով, մահացել է, փոխանցում է TshisaLIVE-ը:
Երաժշտի մահվան փաստը հաստատել է վերջինիս կինը:
Celeb Gossip-ի տեղեկություններով, ռեփերն ինքնասպանություն է գործել: Արտասահմանյան ԶԼՄ-ները նաև գրում են, որ Hip Hop Pantsula-ը 2015 թվականին երեք անգամ փորձել է ինքնասպանություն գործել, սակայն անհաջողության է մատնվել: