Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Ջոն Բոլթոնն՝ Արցախյան հակամարտության լուծման մասին

analitik.am

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը, պատասխանելով լրագրողի այն հարցին, որ Արցախյան հակամարտության կարգավորման համար քննարկվող գրեթե բոլոր տարբերակները վերաբերում են նրան, որպեսզի տարածքներ զիջվեն խոստումների դիմաց, այդ դեպքում ո՞վ է երաշխավորելու հայ ազգի ֆիզիկական անվտանգության համար, ասաց. «Խնդրի լուծումը բարդ է, եթե հեշտ լիներ, ապա վաղուց կարգավորված կլիներ այդ հարցը, և ես իմ այս այցով չեմ եկել ազդարարելու փոփոխություն ամերիկյան քաղաքականության մեջ այս հարցում կամ նոր լուծումներ առաջարկելու, անշուշտ կողմերը պետք է աշխատեն միմյանց  հետ և վերջի վերջո կողմերը կարողանան գտնել լուծումը: Իմ նախկին վերադասներից մեկը՝ Ջիմ Բեյքերը, մեկ այլ հակամարտության հետ կապված, երկարատև  մի հակամարտության հետ կապված, հետևյալ խոսքն էր ասել՝ երևի ոչ ոք այդքան շատ խաղաղություն չի ուզում, քան իրենք կողմերը»: Բոլթոնը նաև նշեց, որ Հայաստանի նկատմամբ արտաքին ճնշումները նվազեցնելու համար պետք է ապահովել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը:

Նույն շարքից