Իրավական Հասարակություն 

Քաղաքացին փաթեթ է նետել կալանավայրի դիտաշտարակից ու դիմել փախուստի

analitik.am

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակների միջնամասում տեղի է ունեցել փաթեթի արտանետում, ինչից հետո արտանետում կատարող քաղաքացին, նկատելով ծառայություն իրականացնող աշխատակցին, դիմել է փախուստի:

Զննությամբ փաթեթի մեջ հայտնաբերվել են 6 բջջային հեռախոս, 3 USB լար, 1 ականջակալ և լիցքավորման սարքի 1 վերջնամաս:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին

Նույն շարքից