Հայաստան Քաղաքական 

Բոլթոնն՝ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին

ԱՄՆ դեսպանատանը կայացած ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի ասուլիսի ժամանակ «Արմենիա» հեռուստաընկերության լրագրողը հարց հնչեցրեց Բոլթոնի հայտարարության մասով՝ կապված նրա հետ, որ ԱՄՆ նախագահ Թրամփն է որոշում շրջանցել «Ազատության աջակցության ակտ»-ը, թե ոչ: Հարցը վերաբերում էր նրան, որ արդյոք ԱՄՆ-ն պատրաստվում է շրջանցել այդ ակտը՝ զենք վաճառելով Ադրբեջանին և արդյոք այդ դեպքում Հայաստանը նույնպես հնարավորություն կունենա ոչ այդքան մեծ գումարներով զենք գնել:

Բոլթոնն ի պատասխան ասաց, որ այս պահին դեռևս որոշումը կայացրած չէ. «Ես չեմ կարող կանխատեսել, թե դա ինչպիսին կլինի՝ կողմերին զենքի վաճառքն ավելացնելու վերաբերյալ, բայց իրավիճակն այսպիսին է՝ Հայաստանն իր զենքը ձեռք է բերում մեծամասամբ Ռուսաստանից, Ադրբեջանը նույնպես զենքի 80 տոկոսը ձեռք է բերում Ռուսաստանից: Այս հանգամանքը, անշուշտ, չի նպաստում հակամարտության կարգավորմանը, քանզի դա ազդեցության մեծ լծակ է տալիս Ռուսաստանին կողմերի նկատմամբ և խաղաղության չի բերում: Մենք ամերիկացիներ ենք, մենք հավատում ենք մրցակցությանը՝ որպես բարելավման շարժիչ ուժ, և մեր զենքը, զինամթերքը ցանկացած պարագայում ավելի լավն է, քան ռուսականը, և սա մենք պետք է դիտարկենք մեր օրենքների շրջանակում»:

Նույն շարքից