Հասարակություն 

Ագրարային համալսարանը վերջացրել ենք, ռեկտորը 350 միլիոն կվճարի. Դավիթ Սանասարյան

Մենք վերջացրել ենք Ագրարային համալսարանը, նախկին ռեկտորը համաձայնվել է 350 միլիոն դրամ վճարել պետբյուջե՝ որպես պետությանը հասցված վնաս: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը՝ խոսելով իրականացրած ստուգումների մասին և հավելելով, որ հիմա իրավապահների հետ փորձ է արվում հասկանալ, թե ինչպես պետք է դա կատարվի:

Սանասարյանի խոսքերով, լուրջ խախտումներ կան նաև ԵՊՀ-ում, որտեղ ևս շուտով կվերջացնեն: Պետական վերահսկողական ծառայության ղեկավարը թվեր չասաց, սակայն  նշեց, որ նախնական տվյալներով չարաշահումները 2 կամ 3 անգամ գերազանցելու են Ագրարային համալսարանի տվյալները։

Ուսումնասիրություններ են կատարվում նաև ՋՕԸ-երում, առաջինը կվերջանցնեն Արտաշատ ՋՕԸ-ում, որտեղ խախտումները բավականին մեծ են: Աշխատանքներ են տարվում ՔԿՀ-ներում, վարչությունում և «Աջակցություն դատապարտյալների» հիմնադրամում, արդյունքների մասին ամփոփելուց հետո կհայտնվի։

Սանասարյանը խոսեց «Անի» համայնքի մասին ևս, որտեղ ցույցեր էին ընթանում՝ հայտնելով, որ ավարտում են Մարալիկի և մյուս 16 համայնքների ուսումնասիրությունը:

Նույն շարքից