Սպորտ Հասարակություն 

«Ռեալի» մարզչին փրկել են նախագահ Պերեսի «ճիրաններից»

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Վիկտորիայի» դեմ խաղից հետո Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկացել է թիմից հեռացնել գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիին: Այս մասին հայտնում է El Confidential-ը:

Պարբերականի աղբյուրի տեղեկություններով, Պերեսը դժգոհ է եղել սերուցքայինների ցուցադրած խաղից և դրա ավարտից հետո պատրաստվել է հեռացնել մարզչին, սակայն Արքայական ակուբի սպորտային տնօրեն Խոսե Անխել Սանչեսը հորդորել է վերջինիս  հանգստանալ և որոշումը հետաձգել՝ գոնե մինչև «Բարսելոնայի» դեմ հանդիպումը, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 28-ին:

Հավելենք, որ վերոնշյալ հանդիպումն ավարտվեց «Ռեալի» հաղթանակով՝ 2:1 հաշվով:

Նույն շարքից