Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ Սաուդ ալ-Մուաջիբը հայտարարել է, որ Ստամբուլում սաուդական հյուպատոսարանում լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունը պատահաբար չի եղել, հայտնում է Al Arabiya-ն:
Լրագրողի սպանության քննությունը շարունակվում է այն անձանց նկատմամբ, ովքեր կասկածվում են սպանության հետ կապ ունենալու մեջ:
Ավելի վաղ սաուդական իշխանությունները հայտարարել էին, որ լրագրողը պատահաբար է սպանվել: Սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ սպանությունը եղել է պլանավորված: