Հայաստան Քաղաքական 

Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ինձ հայտնել իր գաղտնիքը. Ջոն Բոլթոն

Հայաստանում այցով գտնվող ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդարական Ջոն Բոլթոնը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկվել է նաև Հայաստանում առաջիկայում կայնալիք խորհրդարանական ընտրությունների հարցը:

«Մենք խոսել ենք հանրային կարծիքների մասին, որոնց համաձայն, առաջիկա ընտրություններում վարչապետը կստանա ուժեղ մանդատ: Ես նրան հարցրեցի, թե որն է իր հաջողության գաղտնիքը, սակայն նա հրաժարվեց այն բացահայտել: Միգուցե ընտրություններից հետո հայտնի»,-ասել է Բոլթոնը:

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերով, փաստն այն է, որ կանխատեսումների իրականություն դառնալու դեպքում վարչապետը շատ ուժեղ մանդատ է ունենալու և կկարողանան մի շարք վճռական քայլեր իրականացնել:

Նույն շարքից