Ռուսական զինված ուժերի մարտական և օպերատիվ պատրաստվածության մակարդակը պետք է բարձրացվի: Այս մասին բարձրաստիճան սպայական կազմի և դատախազների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է Ինտերֆաքսը:
«Պետք է լիարժեք կերպով հաշվի առնել Սիրիայում մարտական գործողությունների փորձը, հնարավոր սպառնալիքների բնույթը, լուծել ավելի բարդ խնդիրներ, բազմապլան առաջադրանքներ»,-ասել է Ռուսաստանի գլխավոր գերագույն հրամանատարը: