Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 16:00-ին, սփյուռքի նախարարությունում տեղի կունենա Արաբական ծոցի երկրների Աստվածաշնչային ընկերության ընդհանուր քարտուղար,
աստվածաբանության դոկտոր, գրող, հրապարակախոս Հրայր Ճէպէճեանի «Սփիւյուռքահայ կեանքեր՝ ինչպէս որ տեսայ» գրքի շնորհանդեսը (հասցե՝ Վ. Սարգսյան 3, 9-րդ հարկ):
Շնորհանդեսին ներկա կլինեն և ելույթներ կունենան Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, Հայ Ավետարանչական Ընկերակցության մամուլի և հրատարակչական բաժնի վարիչ Անդրանիկ Մարդոյանը և Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Սուրեն Դանիելյանը: