Իրավական Հասարակություն 

Ռուսաստանում 15 ահաբեկչություն է կանխվել. Վլադիմիր Պուտին

analitik.am

Բարձրաստիճան սպայական և դատախազական անձնակազմի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Ռուսաստանում 15 ահաբեկչություն է կանխվել, փոխանցում է Ինտերֆաքսը:

Պուտինի խոսքերով, ԱԴԾ-ն ընդհանուր առմամբ կանխել է ահաբեկչական ուղղվածություն ունեցող 26 հանցագործություն:

ՌԴ նախագահը նշել է, որ կատարված աշխատանքի շնորհիվ մարդկային կյանքեր են փրկվել՝ հավելելով, որ պետք է շարունակել գործել նման վճռականությամբ:

 

 

Նույն շարքից