Հերքում
Այսօր Կառավարության դիմաց ցույց անող քաղաքացիներից մեկը, ներկայանալով կալանավորի կին, լրագրողների հետ զրույցում ասել է, թե իր տեղեկություններով արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հեռախոսազրույց է ունեցել կալանավորի կնոջ հետ և, խոսելով համաներման թեմայից, ասել է «Նվեր տված ձիու ատամները չեն հաշվում»։
Տեղեկացնում եմ, որ նախարարի պաշտոնակատարը կալանավորի կնոջ հետ հեռախոսազրույց չի ունեցել և առավել ևս նման արտահայտություն չի արել:
Արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյան