Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապը հաստատված չէ երկրների ղեկավարների, ԱԳ նախարարների կամ Պաշտպանության նախարարների մակարդակով: Ինչպես հայտնում է Թրենդը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի անդամ Հիքմեթ Հաջիևը:
Ադրբեջանցու խոսքերով, կապը հաստատված է ավելի ցածր մակարդակով և կիրառվում է անհրաժեշտության դեպքում համապատասխան շրջանակներում:
Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտող կողմեր են, դրա համար նման կապը նորմալ է:
Սեպտեմբերի 29-ին Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումից վերադառնալով, Փաշինյանն ասել էր, որ Ալիևի հետ հանդիպման ընթացքում որոշվել է օպերատիվ կապ հաստատել։