Հասարակություն 

ԿՀՎ տնօրենը լսել է Խաշոգջիի սպանության ժամանակ արված ձայնագրությունը

ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջինա Հասփելը լսել է ձայնագրությունը, որն արվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպտոսարանում սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության ժամանակ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկու աղբյուրի:

Գործակալության տեղեկություններով, Հասփելը ձայնագրությունը լսել է հոկտեմբերի 22-ին Թուրքիա կատարած այցի ժամանակ: Պաշտոնապես ինֆորմացիան հաստատված չէ:

Reuters-ը հավելում է, որ առաջիկա ժամերին ԿՀՎ տնօրենը հանդիպելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և մանրամասն պատմելու է լրագրողի հետ կատարվածի մասին:

Նույն շարքից