Ամերիկացի երգիչ Ջասթին Թիմբերլեյքը Նյու Յորքի «Madison Square Garden»- ում իր ելույթը հետաձգել է` առողջական խնդիրների պատճառով: Այս մասին Թիմբերլեյքը գրել է Instagram-ի իր էջում.
«Կներեք, բայց այսօրվա համերգը չեղյալ է հայտարարվում՝ բժշկի պահանջով: Իմ ձայնալարերը լուրջ վնասված են », -գրել է նա:
Երաժիշտը ներողություն է խնդրել երկրպագուներից և ասել, որ ելույթ կունենա իր ծննդյան օրը՝ հունվարի 31-ին: