ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեի հետ քննարկել է Սիրիայում մարդասիրական օգնություն հարցը։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
Պուտինը հայտարարել է, որ Իտալիայի վարչապետի հետ քննարկել է համաշխարհային հանրության ջանքերը համախմբելու՝ Սիրիայում մարդասիրական օգնություն տրամադրելու հնարավորությունը:
«Մենք պարոն Կոնտեին տեղեկացրեցինք Ռուսաստանի կողմից ձեռնարկված քայլերը, այդ թվում նաև Աստանայի ձևաչափի շրջանակներում, քաղաքական լուծման խթանման և միջտարածաշրջանային բանակցությունների ակտիվացման մասին: Քննարկել ենք նաև համաշխարհային հանրության ջանքերի ներդրման շնորհիվ Սիրիային մարդասիրական օգնության տրամադրման հարցը», - ասել է նա:
ՌԴ նախագահն ընդգծել է նաև, որ САР-ի տնտեսական վերականգնումը թույլ կտա ստեղծել նպաստավոր պայմաններ փախստականների վերադարձի համար, այդպիսով նվազեցնելով միգրացիոն բեռը եվրոպական երկրների և Սիրիայի հարևանների վրա: