Միջազգային Հասարակություն 

Ավստրալիայում, 102-ամյա տղամարդը ձերբակալվել է սեռական ոտնձգություն կատարելու համար

Ավստրալիայում, 102-ամյա տղամարդը ձերբակալվել է սեռական ոտնձգություն կատարելու համար։ Նշվում է, որ դեպքը տեղի ունեցել Սիդնեյի ծերանոցներից մեկում։ Այս մասին հայտնում  է SMH-ը։

Նշվում է, որ միջադեպի մասին ահազանգ են ստացվել վերոնշյալ ծերանոցից, որտեղից հայտնել են, որ 102-ամյա տղամարդը սեռական ոտնձգություն է կատարել 94-ամյա կնոջ նկատմամբ, ով նույնպես բնակվում է այնտեղ:

Տեղի իրավապահներն ահազանգը ստանալուն պես այցելել են ծերանոց, որտեղ էլ ձերբակալել են վերջինիս։ Կասկածյալին մեղադրանք է առաջադրվել անպարկեշտ հարձակման համար, սակայն այս պահին նա ազատ է արձակվել գրավի դիմաց մինչև գործի դատավարությունը:

Տղամարդուն սպառնում է մինչև յոթ տարի ազատազրկում։

 

Նույն շարքից