Հասարակություն 

Ամուլսարի խնդիրը բնապահպանական չէ. գիտենք «պանիկան» հրահրողներին. «Լիդիան Արմենիա»-ի տնօրեն. «Առաջին լրատվական»

analitik.am

«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ համաձայն է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հնչեցրած գնահատականին. «Չի կարող որևէ միջազգային գործընկերոջ, ներդրողի շահն ավելի կարևոր լինել, քան մեր երկրի և պետության շահը: Կարծում եմ, միանշանակ շատ կարևոր են պետության շահերը, բայց «Լիդիան Արմենիա» միջազգային ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան և չի կարող առաջանալ նման հարց, որ նրա գործունեությունը կարող է բացասաբար ազդել մեր պետականության վրա»:

Հայկ Ալոյանի խոսքով՝ դեպի ծրագիր ճանապարհներն արդեն 4 ամիս է անօրինական կերպով փակ են, և ընկերությունը հնարավորություն չունի աշխատելու, կորցրել է ֆինանսական մեծ միջոցներ, 1200 աշխատակից աշխատանքից ազատվել է:

«Ամուլսարի խնդիրը բնապահպանական չէ,- ընդգծեց «Լիդիան Արմենիա»-ի տնօրենը,– գիտենք, թե ովքեր են «պանիկա» հրահրողները:

Նա նաև հավելեց, որ Ամուլսարի ծրագիրը տարբերվում է Թեղուտի ծրագրից. «Ամուլսարի ծրագիրը Թեղուտից տարբերվում է թե՛ երկրաբանական տեսանկյունից, թե՛ տեխնոլոգիաներով, բացի դրանից՝ իրականացված աշխատանքները և ուսումնասիրությունները կատարվում են միջազգային չափանիշներին համապատասխան»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նույն շարքից