Հասարակություն 

Ինչպիսի եղանակ է սպասվում հանգստյան օրերին

analitik.am

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Արարատի և Արմավիրի մարզերում օդում սպասվում է 0…-2, իսկ հողի մակերևույթին` -3…-4 աստիճան ցուրտ։

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս նշված մարզերում կատարել բերքահավաք:

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 26-ին, 27-ի գիշերը ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում, 27-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ։ Հոկտեմբերի 28- 30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 25-ին, 26-ի գիշերն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի  27-ի գիշերը կնվազի 6-7, 28-ի գիշերը՝ ևս 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում`

Հոկտեմբերի  26-ին և 27-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հոկտեմբերի26-ի գիշերը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ։

Երևան քաղաքի հոկտեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան` 25.30C (1972 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան`    -2.90C (1977 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 11.30C

 

 

Նույն շարքից