Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը զգուշացրել է իր աներորդուն. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած դեռ հայտնի չէ՝ հին, թե նոր ԸՕ-ով են ուժերը գնալու արտահերթ խորհրդարանական ընտրությունների, սակայն կուսակցություններում արդեն սկսել են կազմել ընտրացուցակները։ Մենք տեղեկացանք, որ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակի կազմման կոորդինատորն առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն է, բայց այդ աշխատանքներին մասնակցում է ևս 4 մարդ «ՔՊ»-ից, որոնք առաջարկներ են անում և որոշում, թե ում որ տեղում առաջարկեն։ Վերջում Նիկոլ Փաշինյանը փոփոխություններ կանի, և ամբողջական ցանկը կհրապարակվի։

Ամենայն հավանականությամբ, նախորդ տարիների ժողովրդավարական մեթոդները՝ քվեարկությամբ տեղերը որոշելու, այս տարի չեն կիրառվի։ Սակայն մի պայման կամ սկզբունք ի սկզբանե որոշված է՝ «ՔՊ» վարչության անդամների մերձավոր բարեկամները չեն լինելու ցուցակում։ Այդ սկզբունքից ելնելով էլ՝ Փաշինյանը զգուշացրել է իր աներորդուն՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանին, որ նա ցուցակում չի լինելու։ Հավանաբար, նրան ինչ-որ ժամանակ անց որևէ պաշտոն կտան»:

 

Նույն շարքից