Հասարակություն 

Գումի մսի վաճառքի կետերում հայտնաբերվել է ձիու մսի խմբաքանակ

analitik.am

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները հերթական շրջայցն են կատարել Խորենացի փողոցի (Գումի հարևանությամբ)  մսի վաճառքի կետերում: Շրջայցի արդյունքում մսի վաճառքի մի քանի կետերի սառնարան-պահեստներում հայտնաբերվել է ձիու մսի խմբաքանակ, որոշ խանութներում չեն պահվել նաև սանիտարահիգենիկ նորմերին ներկայացվող պահանջները:

Այս պահին ՍԱՏՄ աշխատակիցները շարունակում են վերահսոկղական գործողությունները, արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

 

Նույն շարքից