Հասարակություն Պատահարներ 

«Nissan Teana» է այրվել

analitik.am

Հոկտեմբերի 26-ին, ժամը 01:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի 8-րդ զինվորական թաղամասում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Շիրակացու փողոց թիվ 21 շենքի դիմաց այրվում է «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:06-ին, մարվել՝ 02:20-ին:

Այրվել է մեքենայի շարժիչի հատվածն ամբողջությամբ, դիմացի անվադողերը՝ մասամբ և վնասվել է դիմապակին:

Նույն շարքից