Քաղաքական 

Մի շարք պետական գերատեսչություններում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրների վկայությամբ՝ առաջիկայում մի շարք պետական գերատեսչություններում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ, ստեղծվելու են Մաքսային միության հետ համագործակցության առանձին ստորաբաժանումներ։ Այդ գերատեսչություններից մեկն էլ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է, որտեղ կա «միջազգային տնտեսական համագործակցության» և առանձին «ԵՄ-ի հետ համագործակցության» վարչություն։

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անահիտ Խեչոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Մեր գերակայություններից ելնելով՝ հնարավոր է, այո, նախարարությունը որոշ կառուցվածքային փոփոխությունների ենթարկվի։ Բայց դա չի նշանակում, որ դադարեցրել ենք ԵՄ-ի հետ համագործակցությունը, որովհետև ԵՄ-ի հետ միասին մի շարք ծրագրեր ենք իրականացնում»»,–գրում է թերթը։

 

Նույն շարքից