Քաղաքական 

Աննա Աղաջանյանը` Ինդոնեզիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրաման է ստորագրել` ազատելով Արա Հակոբյանին Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից և նշանակել այդ պաշտոնում Աննա Աղաջանյանին:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Աննա Աղաջանյանին նշանակել Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Ջակարտա):


Հայաստանի Հանրապետության Նախագահ

 Ս. Սարգսյան

2013թ. Դեկտեմբերի 11
Երևան 
ՆՀ-322-Ա

Նույն շարքից