Քաղաքականություն Ֆեյսբուք 

Մինչև հայ-իրանական սահմանի վերաբերյալ հայտարարություններ անելը, նախ պետք է փորձել զգալ դրա նաև պատմական ողջ լիցքը. Իրանագետ

analitik.am

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջ․ Բոլթոնը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանի՝ «Իրանի հետ սահմանը լուրջ խնդիր կլինի», որովհետև, ԱՄՆ-ի ներկայիս վարչակարգը ցանկանում է առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ։

Եթե նույնիսկ մի պահ մոռանանք էլ Հայաստան-Իրան սահմանի բազմաբաղադրիչ հսկայական նշանակությունը թե՛ Երևանի և թե՛ Թեհրանի համար, ապա այն ունի ևս մեկ կարևորագույն հատկանիշ՝ Հայաստանի և Իրանի ընդհանուր սահմանը, փոփոխություններով հանդերձ, աշխարհում երկու պետությունների միջև երբևէ գոյություն ունեցած հնագույն սահմաններից մեկն է, որն ունի երկու հազարամյակից ավելի պատմություն, և մինչև դրա վերաբերյալ հայտարարություններ անելը, նախ պետք է փորձել զգալ այդ սահմանի նաև պատմական ողջ լիցքը։

Իրանագետ Վարդան Ոսկանյան

Նույն շարքից