Քաղաքականություն 

Ռուստամյանը բացառում է, որ Նիկոլ Փաշինյանը խոսել է ՀՅԴ-ական պատգամավորի մասին

analitik.am

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չգիտի, թե ում մասին է հայտարարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, երբ խոսել է կաշառքի համար ձերբակալվող պատգամավորի մասին:

Ռուստամյանի խոսքերով, որևէ պատգամավոր չպետք է մտածի, որ մանդատն իրեն ազատելու է պատասխանատվությունից և եթե փաստեր լինեն հանցագործության մասով, իրենք երբեք չեն խոչընդոտի գործի քննությանը:

ՀՅԴ-ական պատգամավորը բացառում է, որ խոսքը վերաբերում է ՀՅԴ-ականի:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հայտարարել էր, որ թղթի են սպասում և այն ստանալու դեպքում կաշառքի գործով պատգամավոր է ձերբակալվելու և տեղի է ունենալու Հայաստանում ամենախոշոր բացահայտումը:

Նույն շարքից